Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 նոյ 2018 12:44

Քոչարյանն ասում էր, որ բանակը չի կրակել.Բանակի պարկուճները , դեպքի իրական հանգամանքերը ամբողջությամբ կեղծվել են

Քոչարյանն ասում էր, որ բանակը չի կրակել.Բանակի պարկուճները , դեպքի իրական հանգամանքերը ամբողջությամբ կեղծվել են«Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասով, այդ մասին կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու հարցին, ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Դիտարկմանը՝ արդեն իսկ առջադրված մեղադրանքները ավելի՞ են հիմնավորվել, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ռ. Քոչարյանն ասում էր, որ բանակը չի կրակել, ներգրավված չի եղել, հետո, որ պարզեցինք՝ ներգրավված է եղել, հիմնավորեցինք, որ բանակը կրակել է: Այս բացահայտումներն արդեն խոսում են այն մասին, որ բանակի պարկուճները կեղծվել են, դեպքի իրական հանգամանքերը ամբողջությամբ կեղծվել են: Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ գնահատում, որովհետև փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքերը և գործի «ողնաշարը» կոտրել»:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը չի՞ հարցաքննվելու, հաշվի առնելով այն, որ մինչ այդ նա հայտարարում էր, որ բանակը ներգրավվածություն չի ունեցել, իսկ այսօր այլ հանգամանքներ են ի հայտ եկել, Սասուն Խաչատրյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակում հրաժարվում է ցուցմունք տալուց, և դա նրա իրավունք է։ Ինչ վերաբերում է մյուս հավանական հարցաքննվողներին, ապա ՀՔԾ պետը, գոնե առայժմ, հրաժարվեց անուններ տալուց և որևէ մեկնաբանություն անելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր