Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 նոյ 2018 20:07

Անզգույշ շունը հրացանով կրակել է որսորդին

Անզգույշ շունը հրացանով կրակել է որսորդինԱՄՆ-ում շունը որսի ժամանակ կրակել է իր տիրոջը՝ գրում է KRQE կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեխիկո նահանգի Դոնյա-Անայի շջանում։ 74-ամյա Սոնին իր երեք շների հետ նստել է բեռնատարը։ Կենդանիները հետևի նստատեղին են եղել, որտեղ դրված է եղել նաև հրացանը։ Շներից մեկը պատահաբար սեղմել է ձգանը․ փամփուշտը ծակել է վարորդի նստատեղի թիկնակը և խրվել որսորդի մեջքը։ Որսորդը հասցրել է զանգահարել փրկարարական ծառայություն։ Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։
Սոնիի որդին պատմել է, որ եթե օգնությունը ժամանակին չհասներ, հորը հնարավոր չէր լինի փրկել։ Սոնին հայտարարել է, որ ներել է իր շանը և բարկացած չէ նրա վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր