Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

02 նոյ 2018 13:40

Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն են

Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն ենՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ  իրավապահները նաեւ զենքեր են հայտնաբերել նրանցից մի քանիսի բնակարաններում, մասնավորապես՝ ավտոմատներ: Խուզարկությունները կապված են այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետ, որի ժամանակ դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան:
Հիշեցնենք, որ դեպքից մինչ օրս Լոռու ոստիկանները մեծամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում մարզի ողջ տարածքում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը բավականին խիստ է տրամադրված: Ասել է թե՝ Լոռու ոստիկանները պատերազմ են հայտարարել քրեական հեղինակություններին ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր