Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

03 նոյ 2018 12:18

Տեսանյութ.«Շարմազանով 43», թող գրեն, դրանից ես չեմ թուլանում.Կարող են «ժուռնալ» թվալ հայհոյանքները...

ԱԺ ընտրություններին ՀՀԿ մասնակցության՝ կնիքով որոշում չկա, բայց կուսակցությունում տրամադրվածությունն այդպիսին է։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա չբացառեց, որ վերջնական որոշումը կայացվի ՀՀԿ  համաժողովի ընթացքում։

Իր համոզմամբ էլ՝ ճիշտը մասնակցելն է, թեեւ կանխատեսում է, որ դժվար է լինելու. «Կարող է «ժուռնալ»  թվալ այն հայհոյանքները, որ այս 6 ամսվա ընթացքում եղել են։ Ես չեմ բացառում, որ այս 12 օրվա քարոզարշավին սեւ քարոզչությունն ավելի շատ լինի, բայց ինչ են անելու, գրելու են՝ «Շարմազանով 43», թող գրեն, դրանից ես ոչ թուլանում եմ, ոչ էլ պակաս վճռական եմ դառնում»։
ՀՀԿ–ն Փաշինյանի համար ձեռնտու ընդդիմություն է, թե ոչ՝ անհասկանալի քննարկում է համարում։ Վստահ է, որ ՀՀԿ–ն ձեռնտու քաղաքական ուժ է եւ նվեր Հայաստանի համար, քանի որ, ըստ Շարմազանովի, ունի պրոֆեսիոնալ կադրային եւ քաղաքական բազա։
Նրա դիտարկմամբ՝ պետության շահից է բխում, որ ընդդիմության դերում լինեն ոչ թե «Սասնա ծռերը» կամ մեկ այլ կուսակցություն, որի նպատակը լինելու է՝ խելոք չպահեք, էլի զենքով կգանք, այլ այն ուժը, որը պետության կայունության եւ էվոլյուցիոն համակարգի կողմնակից է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր