Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

05 նոյ 2018 14:33

Հայաստանը նոր շաբաթը կդիմավորի անձրևներով և մառախուղով

Հայաստանը նոր շաբաթը կդիմավորի անձրևներով և մառախուղովՀայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Այսպես, նոյեմբերի  լույս 5-ի գիշերը և նոյեմբերի 8-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ նոյեմբերի 5-ի ցերեկը և նոյեմբերի 6-ին մարզերի մեծամասնությունում, նոյեմբերի 7-ին` Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կանխատեսվում են տեղումներ, առանձին վայրերում` մառախուղ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում կիրակի ցերեկն օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան տաքություն, երկուշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 12-14 աստիճան, երեքշաբթի և չորեքշաբթի` 10-12 աստիճան, հինգշաբթի սնդիկի սյունը կվերադանա 12-14 աստիճան տաքության: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր