«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 նոյ 2018 15:47

եթե իմ կարիքը լինի ես իհարկե պատրաստ եմ մասնակցելու և աջակցելու. Վահան Կարապետյան

եթե իմ կարիքը լինի ես իհարկե պատրաստ եմ մասնակցելու և աջակցելու. Վահան ԿարապետյանՆոր Ընտրական օրենսգրքի չնդունման և առաջիկայում ընտրություններին մասնակցության առընչությամբ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի հետ:
 
-Պարոն Կարապետյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու եք, թե՞ ոչ: 
-Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա: Կարծում եմ չեմ մասնակցի, բայց, եթե, առաջիկայում ինչ-ինչ նպատակներից ելնելով, իմ անհրաժեշտությունը լինի՝ երևի միայն այդ դեպքում: Այս պահին միակ նպատակը այս ձեռքբերումը՝ հեղափոխությունը պահել պահպանելն է:
 
-Ձեր ընտրատարածքում ամենամեծ ձայներ հավաքող պատգամավորներից եք եղել: Քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չնդունվեց և պահպանվեց ռեյտինգային ընտրական համակարգը, հնարավո՞ր է մասնակցեք և սատարեք որևէ ուժի:
-Ես ավելի շատ կբնորոշեյի, որ պայքարել եմ հանուն ժողովրդի՝ ընդդեմ նախկին իշխանությունների: Կարծում եմ այսօր այդ խնդիրը չկա, բայց եթե կարիք լինի այս փուլում աջակցելու, ես կառաջադրվեմ, եթե դրա կարիքը չլինի իհարկե չեմ առաջադրվի: Եթե ռեյտինգային տարբերակով իմ կարիքը լինի, կփորձեմ համագործակցել:
 
-Հատկապես, ո՞ր ուժի հետ կհամագործակցեք:
-Այն ուժի, որը պատրաստ է այս հեղափոխությունը պահել պահպանել:
Գագիկ Ծառուկյանի հետ, երբ մենք 2008թ-ին ծանոթացել ենք, երբ ԲՀԿ անդամ դարձա գերագույն նպատակը մեր ժողովրդին իշխանությունից ազատելն էր: 2015թվականին, երբ մեծ հնարավորություն կար և ինչ-ինչ պատճառներով չստացվեց, որի համար շատ ցավում ենք բոլորս, փառք աստծո այս տարի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց և այն ինչը տարիներ շարունակ մեր ազգը երազում եր իրականություն դարձավ:
Սրանից հետո այս հաջողությունները պահպանելու համար, եթե ինչ որ մի տեղ իմ կարիքը լինի ես իհարկե պատրաստ եմ մասնակցելու և աջակցելու: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր