Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

06 նոյ 2018 13:18

«Հրապարակ»․Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում.Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ

 «Հրապարակ»․Հետաքրքիր երևույթ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում.Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հետաքրքիր բան նկատեցի Ռոբետ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։ Իր նկարները, որոնք տեղադրված են, բոլորի վրա նույն մակագրությունն է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Սկզբում մտածեցի, որ նկարները երևի արված են իր նախագահության տարիներին, դրա համար էլ տվյալ ժամանակի կարգավիճակն է գրված։
Հետո տեսա, որ վերջին շրջանի արված նկարների վրա էլ նույն մակագրությունն է՝ նախագահ Քոչարյան։ Ոչ թե ՀՀ Երկրորդ նախագահ, այլ՝ նախագահ։ Սրա մեջ իմաստ տեսա։ Ինքն իրեն համարել է բոլոր ժամանակների նախագահ։ Այսինքն՝ անկախ ժամանակի, ինքը մնալու է պատմության մեջ։ Դա իր գնահատականն է։ Իր ակտիվ գրառումները, յուրաքանչյու «տաք կետի շուրջ» արձագանքը, տեսակետ հայտնելը ևս վկայում է, որ ինքը արժևորում է իր խոսքը։
Ես այսպես հասկացա։
Վերջին գրառումն արել էր ընդամենը երեք ժամ առաջ․
Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan
4 hrs ·
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, համարում եմ, որ հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա. Ռոբերտ Քոչարյան
#RobertKocharyan #ArmenianPresident»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր