ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

06 նոյ 2018 14:10

Համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է.Շանթ Հարությունյանը

Համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է.Շանթ Հարությունյանը«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմաբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր: Այսօրվանից ՔԿՀ-ներում համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար: 
6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից, բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում:
Շանթն ու մոտ մեկ տասնյակ ընկերները 2014 թվականին դատապարտվեցին 1-ից յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական հնչեղության գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանի կողմից:
Ամեն տարի նոյեմբերի 5-ին աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում է Անոնիմուսների երթ, որի ընթացքում մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Նրանք կրում են Գայ Ֆոքսի դիմակներ եւ ձեռքներին ունենում են փայտեր: Այդպես էլ 4 տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները՝ դիմակներով, ձեռքերին փայտեր, փորձեցին Անոնիմուսների երթի միջոցով հեղափոխություն իրականացնել: Երթով պետք է շարժվեին Բաղրամյան 26: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրին երթը, որի հետեւանքով բախումներ տեղի ունեցան, պայթյուններ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին 37 ակտիվիստի: Բախումների հետեւանքով տուժեց 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան:
Բախումներից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները: Մեկ տարի տեւած դատավարությունից հետո Շանթ Հարությունյանը, ու նրա  ընկերները դատապարտվեցին ազատազրկման: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր