Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

06 նոյ 2018 14:45

«Մեր դեմ ես հելել արա, էդ ու՞մ դեմ ես հելել».Հունան Պողոսյանը Արթուր Վարդանյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել

«Մեր դեմ ես հելել արա, էդ ու՞մ դեմ ես հելել».Հունան Պողոսյանը Արթուր Վարդանյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել«Ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Արթուր Վարդանյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և ասել. «Մեր դեմ ես հելել արա, էդ ու՞մ դեմ ես հելել արա»,-այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով, Նորք. Մարաշի գործով Արթուր Վարդանյանին ձեռնաշղթաներ հագցնելուց հետո, ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաշվեհարդար է տեսել իր պաշտպանյալի հետ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով և հրահանգել է, որ չթողնեն շոր հագնի։ «Ես սա համարում եմ պաշտոնական դիրքի չարաշահում և խոշտանգում, որի հետ կապված առկա է հաղորդում, և այսօր այդ հաղորդումը կներկայացվի նաև ՀՀ գլխավոր դատախազին»։
Հարցին, թե ինչու այս գործի մասին շատ ավելի վաղ չբարձրաձայնվեց, Բաղդասարյանը պատասխանեց․ «Նախկինում դրա մասին բարձրաձայնելու օգտակար գործողության գործակիցը կլիներ զրո, քանի որ բոլորս գիտենք, որ նախկին իշխանությունների օրոք նման հարցերը չեն լուծվել»։ Բաղդասարյանն ասաց, որ այս դեպքի մասին հիմա բարձրաձայնելու պատճառներից մեկը նաև այն է, որ նոր իշխանությունների օրոք Հունան Պողոսյանը գործադիրում է և բարձր պաշտոն է զբաղեցնում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր