Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար          Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում       Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին    

07 նոյ 2018 10:35

«Փաստ». Ատեստատ չստացած՝ բանակ են գնալու. նախկինից մնացած խնդիր

«Փաստ». Ատեստատ չստացած՝ բանակ են գնալու. նախկինից մնացած խնդիր«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի մի շարք քոլեջներում ուսման տևողությունը 9–րդ դասարանի բազայով չորս տարի է: Սա նշանակում է, որ տղաները քոլեջը պետք է ավարտեն 19 տարեկանում, իսկ սա էլ նշանակում է, որ նրանք բանակ կզորակոչվեն քոլեջը, որ նույնն է, թե ավագ դպրոցը չավարտած: Հաշվի առնելով, որ քոլեջներն ըստ էության իրենց կարգավիճակով հավասարեցված են ավագ դպրոցին, ինչի արդյունքում դեռևս 2017 թվականից բոլոր քոլեջներում 9–րդ դասարանի բազայով ընդունվածների ուսումը կազմակերպվում է բացառապես անվճար հիմունքներով, շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց երեխաները բանակ են զորակոչվելու, ըստ էության, դպրոցը չավարտած և վերջին դասարանում սովորելու են արդեն 20 տարեկանում, իսկ ատեստատ կարող են ստանալ միայն 21–ում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին խմբագրությանը դիմած մի քանի ծնողներ: Նրանք դեմ չեն ծառայելուն, ուղղակի տարակուսած են, որ սույն փաստը հաշվի չի առնվել, և բոլոր քոլեջները չեն դարձել եռամյա կրթությամբ:

Այս հարցի կապակցությամբ փորձեցինք ստանալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը:
«Զինծառայության մասին օրենքում հստակ գրված է, թե 18 տարին լրացած քաղաքացիներից կրթության գծով ովքեր կարող են ժամանակավորապես ազատվել ծառայությունից, կամ, ավելի ճիշտ, հետաձգել իրենց ծառայությունը: Այդ ցանկում հայաստանյան որևէ քոլեջ չի կարող մտնել, որովհետև այդտեղ խոսքը կարող է լինել միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին»,–ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծում ենք՝ այստեղ խնդիր ունեն թե՛ կրթության և գիտության նախարարությունը, թե պաշտպանության նախարարությունը՝ համատեղ ուսումնասիրելու նախկինից մնացած առկա խնդիրը: Առաջիկայում կփորձենք այս թեմայով հասկանալ նաև ԿԳՆ դիրքորոշումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր