Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 նոյ 2018 14:24

Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվի

Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվիԿառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում որոշեց զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարանային շինարարությանն ուղղված գումարների մի մասը ուղղել նույն ծրագրի շրջանակներում բնակարանային վկայագրերի գնման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ խոսքը 249 մլն 624 հազար դրամի մասին է: Նրա խոսքով,  ոչ թե շինարարություն է կատարվելու, այլ բնակարանների գնման վկայագրերն է փոխանցվելու. «Շահառուները ձեռք են բերում բնակարան, իսկ մենք փոխանցում ենք գումարը վաճառողին կամ գնման վկայականն ենք տալիս, որի հիման վրա ստանում է գումարը»,-ասաց նա:


Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երեւան քաղաքում իրականացվել է 75.195,0 հազ. դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում եւ նախատեսվում է իրականացնել 424.805,0 հազ. դրամ արժեքով 55 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից 2018թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն եւ բնակարան տրամադրել 62 ընտանիքների կամ կարիքավորների 4,2%-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր