Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

09 նոյ 2018 13:52

Թալանել ժողովրդին եւ գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը. Չի լինելու այդպիսի բան. Տեսանյութ

Թալանել ժողովրդին եւ գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը. Չի լինելու այդպիսի բան. ՏեսանյութԱռանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս մասին Աստանայում Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երեւույթների եւ դրանց լուծման մասին հարցին:
Նրա խոսքով, այս տարվա ապրիլին իրենք հասել են մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը եւ ասել, որ այսպես շարունակել չի կարելի:

«Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է եւ իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի:
Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն:
Մեր երկրին հասցվել են վնասներ, եւ ներքին, եւ արտաքին քաղաքական միջավայրում: Որեւէ մեկը չպետք է մտածի, որ կարող  թալանել ժողովրդին եւ գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր