Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

10 նոյ 2018 10:18

«Հրապարակ».Մանվելը վերածվել է զառամյալ ծերունու.ինչու է Սեյրան Սարոյանը ուզում հանդիպել Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասացին մեզ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել»։
Նա, հավանաբար, տեղեկացել է, որ Մանվելը գրեթե չի շարժվում, վերջույթները չեն աշխատում, վերածվել է զառամյալ ծերունու՝ այն աստիճան, որ զավակները վերջին տեսակցության ժամանակ սկզբում չեն ճանաչել նրան»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր