Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

13 նոյ 2018 10:18

«Փաստ». Փաշինյանն իրավունք չունի կրկնելու Սարգսյանի սխալը.նա չունի մուննաթի ռեսուրս

«Փաստ». Փաշինյանն իրավունք չունի  կրկնելու  Սարգսյանի սխալը.նա չունի մուննաթի ռեսուրս«Փաստ» օրաթերթը գրում է.
Աստանայում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում վարչապետն ասել էր, թե «350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու»: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը մտահոգություն է հայտնում հայաստանցիների աշխատելու ցանկության բացակայության վերաբերյալ: Սակայն այս անգամ, կապված մտահոգության արտահայտման տոնայնության և ընտրված ձևակերպումների հետ, Փաշինյանի այս միտքն արժանացավ հանրային հակասական արձագանքների: 

Փաշինյանն, իհարկե, մասամբ ճիշտ է՝ հասարակության մի ահռելի հատված նախընտրում է չաշխատել ու փոխարենը պետությունից նպաստ ստանալ: Ավելին՝ հասարակության ահռելի հատված, նույնիսկ աշխատանք ունեցող հատվածը նախաձեռնողականություն չի դրսևորում: Ընդհանրապես շատ երկար կարելի է թվել սոցիալական այն «արատները», որոնք առկա են մեր՝ հայաստանցիներիս շրջանում: Բայց իշխանության խնդիրը ոչ թե այդ արատները թվելն ու դրանք վկայակոչելով մուննաթ գալն է, այլ խնդիրը արձանագրելը, այն ուսումնասիրելը ու լուծումներ գտնելը:
Պատահական չէ, որ Փաշինյանի ելույթը ֆեյսբուքյան օգտատերերից շատերը համեմատեցին Սերժ Սարգսյանի՝ նախկինում արված հայտարարություններից մեկի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը կոչ էր անում լավ ապրելու համար շատ աշխատել: Չնայած երկու դեպքում էլ գործ ունենք իշխանական մուննաթի հետ, սակայն Սարգսյանի դեպքում այդ մուննաթը ինչ–որ տեղ առնվազն ներդաշնակ էր՝ հաշվի առնելով, որ նա ներկայացնում էր վերնախավերի իշխանությունը: Փաշինյանն, ընդհակառակը, ներկայացնում է ժողովրդին՝ թե՛ «ճռռացող» 350 հազարին, թե՛ մուննաթի թիրախ 800 հազարին: Նա իշխանության է եկել համաժողովրդական գործընթացի արդյունքում: Հետևաբար, ի տարբերություն Սարգսյանի, նա չունի մուննաթի ռեսուրս, որովհետև փաստացի մուննաթ է գալիս իր քաղաքական հենարանի վրա: 
Արդյունավետ իշխանության խնդիրը ոչ թե հասարակության արատները մատնանշելն է, այլ այդ արատների ազդեցությունը նվազեցնող միջավայր ստեղծելն է: Ի վերջո պետությունը եկեղեցու ֆունկցիաներ չի ստանձնել, պետության խնդիրը բարոյական չէ, գործառնական է: Որևէ հասարակություն ինքն իրեն չի դարձել կարգապահ, աշխատասեր: Իշխանություններն են իրենց ստեղծած մեխանիզմներով բերել այդ կարգապահությունն ու աշխատասիրությունը: 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր