Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

14 նոյ 2018 13:00

Այս կինը երեխային մինչև 9 տարեկանը կրծքով է կերակրել

 Այս կինը երեխային մինչև 9 տարեկանը կրծքով է կերակրել Անգլիացի Շերոն Սփիքը 9 տարի իր դստերրը կերակրել է կրծքով։ Շատերը, մեղադրելով Շերոնին, նրան նույնիսկ պեդոֆիլ են անվանել, բայց կինը դրանից չի ճնշվել։ Ըստ նրա՝ դստերը մինչև 9 տարեկանը կերակրելն ամրացրել է իր ու  աղջկա էմոցիոնալ կապը։
Շերոնը պատրաստ է եղել դստերը կերակրել նույնիսկ ինը տարեկանից հետո, սակայն դուստրը որոշել է հրաժարվել մայրական կաթից։
Շերոնը պատմում է, որ երկու ամիս է, ինչ դադարել է երեխային կերակրել մայրական կաթով, բայց արդեն կարոտում է դա։
Կինը  վստահ է՝ երեխային երկար տարիներ մայրական կաթով կերակրելը բարերար ազդեցություն է թողել դստեր  առողջության վրա․ Շերոնի աղջիկը պրակտիկորեն չի հիվանդանում։
Անկախ իր հասցեին հնչող քննադատություններից՝ Շերոնը բոլոր մայրերին հորդորում  է հետևել իր օրինակին ու երեխաներին կրծքով  կերակրել որքան հնարավոր է երկար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր