ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

14 նոյ 2018 14:11

Հովհաննես Երիցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հովհաննես Երիցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՔաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հետախուզումը հայտարարվել է հարկադիր կատարող, արադարադատության ավագ լեյտենանտ Մ․ Մկրտչյանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հայց էր ներկայացրել «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը։
Պողոսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երիցյանին հրապարակային ներողություն խնդրել: Ու թեև դատարանն ընդունել է, որ Երիցյանը վիրավորական արտահայտություններ է գործածել, այնուամենայնիվ, որոշել է պարտավորեցնել ոչ թե ներողություն խնդրել, այլ հերքել այդ արտահայտությունները: Մասնավորապես, Երիցյանը հերքման տեքստում պետք է գրի, որ մի շարք արտահայտություններ, որոնք գործածել է Պողոսյանի մասին, նպատակ չեն հետապնդել վիրավորելու նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի ղեկավարած «Վելես» հասարակական կազմակերպությունն իրավական աջակցություն է տրամադրում վաշխառության զոհ դարձած քաղաքացիներին, այդ թվում և՝ Հովհաննես Երիցյանից տուժած ընտանիքներին: Պողոսյանը բազմիցս է հանդես եկել հանրային հայտարարություններով՝ նախկին պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու վերաբերյալ:
Ի պատասխան, Հովհաննես Երիցյանը նախ կեղծ հաղորդում էր ներկայացրել Մարինա Պողոսյանի դեմ՝ պնդելով, թե նա հանցագործություն է կատարել, ապա, երբ քննությամբ պարզվել էր, որ նա կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննական մարմնին, քննիչ Պարույր Աղաբաբյանը եզրակացրել էր, որ Երիցյանը ոչ թե սուտ մատնություն էր կատարել, այլ պարզապես չէր գիտակցել սեփական արարքների նշանակությունը:
Իրավապաշտպանը դատարանում հաղթել էր, բայց արդեն երկու տարի է, ինչ Երիցյանը հրաժարվում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների և զարպարտանքի համար։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր