Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 նոյ 2018 10:36

«Ժողովուրդ». Զավեշտալի իրավիճակ. ՊԵԿ-ը փորձում է պարզել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի

«Ժողովուրդ». Զավեշտալի իրավիճակ. ՊԵԿ-ը փորձում է պարզել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի: Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են: «Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չի իմանում:
Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետեւ Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի: …Մինչեւ այսօր մեզ չեն պատասխանում`կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր