«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

16 նոյ 2018 13:35

Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ

Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործՌուսաստանի քաղաքացին դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանություն ստացված ՌԴ քաղաքացու առցանց դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարված ստուգումների նախնական արդյունքներով՝ կազմակերպությունը քաղաքացիների հետ պայմանավորվել է ճանապարհորդական փաթեթներ տրամադրելու ծառայության դիմաց նյութական օգուտի շուրջ: Մասնավորապես՝ անձը, պարտադիր կերպով գնելով հյուրանոցի ամրագրման փաթեթ, դառնում է ցանցի անդամ, ինչից հետո փորձում է այլ քաղաքացիների ներգրավել նշված ցանցի մեջ՝ առաջարկելով նրանց գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ, ինչի արդյունքում ստանում է միավորներ, որը հետագայում վերածվում է գումարի:
Քրեական գործով օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ՝ գործով պարզված և կազմակերպության գործունեությունում ակտիվ դերակատարում ունեցող անձանց բնակության վայրերում:
Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր