Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 նոյ 2018 12:42

Կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան

Կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել ՆիկոյանՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև ունի ներուժ ու փորձառություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը, ով չի առաջադրվել արտահերթ ընտրություններին:
«Մենք ուշադիր ենք լինելու արտաքին քաղաքական հարցերին, ղարաբաղյան հարցին, մեր երկրի համար արժեհամակարգային հարցերին ու մեր տեսակետները անպայման հայտնելու ենք: Այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա: Մենք կարծում ենք, որ մենք ասելիք ունենք, մեր փորձը, գիտելիքները և հմտությունը անհրաժեշտ է մեր ժողովրդին և ինչու ոչ մեր իշխանություններին», - ասաց նա:

Միկոյանի խոսքով՝ այսօր քաղաքական դաշտում բոլորը հարվածում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով:

«Ընդդիմության ընդդիմություն չի լինում: Մի մասը քծնում է իշխանություններին, մի մասը վախենում է իշխանություններից ու վախենալով հանդերձ՝ քծնում է: Եթե այս ժամանակ ուշադիր եք եղել քննարկումներին պառլամենտում, ակնհայտ է, որ կա վախ և քծնանք: Իսկական, ռեալ իրական ընդդիմությունը այսօրվա գործող իշխանություններին, բոլորի համար պարզ է՝ Հանրապետական կուսակցությունն է», - նշեց Նիկոյանն՝ ասելով, որ ՀՀԿ-ն հավականում է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում:











Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր