Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում          Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 22-ի համար    

17 նոյ 2018 18:50

19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց

Նիդերլանդներից 19-ամյա տղան մահացել է գլխին փաթաթված սրբիչով դեզոդորանտի բույրը շնչելուց: Այս դեպքի մասին բժիշկների հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում:
Տղան, ում անունը, էթիկական նկատառումներից ելնելով, չի նշվում, տառապում էր թմրանյութերի կախվածությունից եւ վերականգնողական կենտրոնում բուժվում էր: Ցանկանալով առանց թմրանյութերի հաճույք ստանալ, երիտասարդը գլուխը փաթաթել է սրբիչով եւ դրա վրա դեզոդորանտ փչել, որպեսզի գոլորշիները շնչի: Սակայն սպասելի հաճույքի փոխարեն տղայի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել եւ նա դադարել է շնչել:
Բժիշկները դեֆիբրիլյացիայի 6 փուլ են իրականացրել, հետո ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում հիվանդին արհեստական կոմայի մեջ են գցել: Սակայն տղային չի հաջողվել փրկել եւ որոշ ժամանակ անց ստիպված են եղել նրանց անջատել արհեստական կենսապահովման սարքից:
Շատերին հայտնի է, որ դեզոդորանտներում գտնվող ցնդող նյութերի եւ լուծիչների հոտը շնչելը կարող է սրտի կանգ առաջացնել եւ մահվան հանգեցնել: Միայն ԱՄՆ-ում տարեկան դրանից մահանում է 125 մարդ: Սակայն որոշ մարդիկ, որոնք թմրանյութերից կախվածություն ունեն, երբեմն միեւնույն է հաճույք ստանալու համար դիմում են այդ մեթոդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր