Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

18 նոյ 2018 22:02

Բազմիցս համոզվել եմ, որ ոչ մի դուռ հենց այնպես չի բացվում. Մարիաննա Գևորգյան

Բազմիցս համոզվել եմ, որ ոչ մի դուռ հենց այնպես չի բացվում. Մարիաննա ԳևորգյանHayacq.com-ի զրուցակիցն է սիրված քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը:
 
-Մշակույթ, արվեստ սահմանումը ըստ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի:
-Մշակույթ  ունեն բոլոր ազգերը, բայց արվեստ՝ ոչ: Արվեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակույթը ունի սահմաններ: Յուրաքանչյուր ազգ ինքն է իր մշակույթի տերը:  Նորարարության ու ժամանակակիցի ետևից գնալով, անհրաժեշտ է անաղարտ պահել ազգային, հոգևոր, բարոյական արժեքները, որովհետև դարերից եկած ազգային մշակույթը մեր ազգի հոգևոր արժեքն է և դիմագիծը:
 
-Մերօրյա իրականության և նման բազմազանության մեջ, ինչքանո՞վ է հեշտ կամ դժվար պահել ազգային նվագարանը:
-Շատ դժվար է, որովհետև ոչինչ իր տեղում չէ, արժեհամակարգը այլ է: Սահմանները բաց են յուրաքանչյուրի համար և մարդիկ օգտագործելով իրենց լծակները ոգեղեն արժեքները տանում են դեպի կործանման: Ես   ջանք ու եռանդ չեմ խնայում, մեծ համբերությամբ ու հույսով հարթում եմ ուղիս: Բազմիցս համոզվել եմ, որ ոչ մի դուռ հենց այնպես չի բացվում:
  
-Ինչպե՞ս է հաջողվում Մարիաննա Գևորգյանին մնալ իր տեղում: 
-Մի բան է՝ մեծ բեմ հասնելը, ելույթ ունենալը և մեկ այլ բան՝ այդ մակարդակն ու բարձրությունը պահելը: Կապ չունի քանի-քանի անգամներ ես հաջող ելույթներ ունեցել, արժանացել ծափերի և լավ ընդունելության, յուրաքանչյուր  բեմ էլ պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատասխանատվություն: Ես երբեք չեմ նմանակում, ունեմ իմ ձեռագիրը և ասելիքը:
 
-Արվեստ, բիզնես, մշակույթ կապը ըստ ձեզ:
-Առանց ֆինանսի ոչինչ անել հնարավոր չէ, յուրաքանչյուր նախագիծ, համերգ, ելույթ ինքնին մեծ ֆինանսների հետ է կապված, եթե չունես աջակցություն, ապա չես կարող գործել:
 
-Կարևորո՞ւմ եք պարգևներն ու մրցանակները:
-Շատ հաճելի է գնահատված լինելը, բայց այն սերը, որ վայելում ես հանդիսատեսի կողմից և այն ջերմ խոսքերը, որ ասվում են ելույթիցդ հետո՝ դա մեկ այլ բան է:
 
-Ո՞րն է ձեր հաջողության գրավականը և ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Կարծում եմ ճակատագրով հայուհի լինելը: Կարգախոս չունեմ, առաջնորդվում եմ ըստ պահի՝ փորձելով ուղեղս միշտ արթուն պահել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր