Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

21 նոյ 2018 12:42

Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է

Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական էԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցը:

Այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց. «Նորից 50 մլն վերցնում ենք՝ թոշակ, նպաստ և աշխատավարձ բաժանելու համար: Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է»:
Նրա խոսքով՝ այս վարկը սովորական մարսողական վարկ է. «Կառավարության քաղաքականությունը արդեն պետք է տար տնտեսական էֆեկտ, և այդ էֆեկտը պետք է լիներ մի քանի անգամ բարձր, քան էդ 50 մլն-ը»:
 Հայկ Բաբուխանյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, հարցրեց. «Ձեր կառավարությունը դեմ էր, որ վարկեր վերցնենք ու ծախսենք բյուջեի աջակցության համար: Ինչպես հասկացա՝ վարկը վերցվում է նրա համար, որ բյուջետային ծախսեր կատարվեն: Էդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե կոնկրետ արտադրության համար չի վերցվելու: Չկարողացա՞ք մի հատ օլիգարխի լավ թափ տայիք ու էդ 50 մլն-ը դնեիք բյուջե»: Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Իհարկե հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, իսկ եթե չկարողանայինք այդ 50 մլն-ն ունենալ ու առաջիկայում ֆինանսական խնդրի առաջ կանգնեի՞նք: Ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ճանապարհներով ստացված հնարավորությունները թույլ կտան քիչ ստանձնել վարկային պարտավորություն»:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր