Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 նոյ 2018 16:16

Տեսանյութ.Ամեն կերպ փորձում են ընկերությանը սնանկացման տանել, ինչո՞ւ է թույլատրվում ապօրինի գործել «Ալ տրանսին»

Հայացք մամուլի ակումբում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խոսեցին Երևան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդիրների մասին:
 
Բանախոսները նշեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի  կողմից իրականացվող Երևան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդիրներն արդեն 9 տարի է լուծում չեն ստանում, իսկ վերջին ամիսներին վիճակն էլ ավելի է սրվել:
Տվյալ երթուղով ապօրինի կերպով ուղևորափոխադրումներ են իրականացնում այլ կազմակերպություններ, որոնց անօրինական եղանակով թույլատրվել է սպասարկելու Երևան-Մեծամոր, Երևան-Մյասնիկյան, Երևան-Ջանֆիդա և Երևան-Նալբանդյան երթուղիները: 
Այդ երթուղիները սպասարկող կազմակերպությունները, ուղևորափոխադրումներ են իրականացնում չվացուցակներից դուրս՝ փաստացի իրականացնելով Երևան-Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ, որով վնասներ են հասցնում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին:  
 
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը  նշեց, որ բազմիցս դիմումներ են ներկայացրել տարբեր պատկան մարմիներին, ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին և ներկայիս նախարարներին: Երևանի Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել և քննվում է քրեական գործը: Ոստիկանության Արմավիրի մարզի Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն իրավիճակը չի փոխվել. «Առհասարակ որևէ միջոց չի ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով հարցին լուծում տալու համար.«Արդեն 9 տարի է ինչ խնդիրներ են առաջացել, բայց վերջին շրջանում հիմնարկը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, և պատճառն այն է, որ Երևան-Արմավիր-Երևան գծում առանց թույլտվության, ապօրինի կերպով շուրջ 40 մեքենա է աշխատում, որոնք ոչ թույլտվություն ունեն, ոչ տենդեր են շահել: Նրանք սպասարկում են Երևան-Արմավիր-Երևան ուղեգիծը՝ վնաս պատճառելով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին: Դիմել ենք նախկին ու ներկա իշխանություններին՝ վերաբերմունքը զրո է: Կարծես ամեն կերպ փորձում են ընկերությանը սնանկացման տանել: Հիմա հարուցվել է քրեական գործ, և այն 8 ամիս է՝քննվում է: Դեռ արդյունք չկա: 
Վարչապետին, Գլխավոր դատախազին, ոստիկանապետին դիմելուց հետո նյութեր հազիվ նախապատրաստվեցին, չնայած արդեն արձանագրել էին, որ Ավտոկայանում ապօրինի մեքենաներ են աշխատում, որոնք արդեն 100-ավոր միլիոնների վնաս են պատճառել  «Գալակտիկա տրանս սերվիսին, ինչպես նաև պետությանը՝ քանի որ ապօրինի են գործում: Իսկ, թե ինչո՞ւ է թույլատրվում ապօրինի գործել «Ալ տրանսին» մտածելու լուրջ տեղիք կա»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:
 
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ ասաց, որ արդեն 9 տարի է պայքարում է այս անօրինականության դեմ.«Հիմնարկն ուզում են խլել, մենք հիմա սնանկացման եզրին ենք: Երբևէ չի եղել, որ 44 մեքենա աշխատի մի գծում: «Ալ տրանսին» անօրինական է տրվել այդ թույլտվությունը: Ի՞նչ իրավունքով են գիծ մտցրել: 
Տրանսպորտի և կապի նախարարություն ես դիմում՝ մեկ հարցի վերաբերյալ երեք տարբեր պատասխաններ են տալիս: Հարցնում ես տեսչությունն ո՞ւր է, գալիս-ասում են՝ խելոք մնա, քեզ կտուգանենք:
Կառավարության դիմաց վարորդների բողոքի ակցիայից հետո միայն թույլ տվեցին, որ դեղին համարներն օգտագործվեն, սակայն սպասարկել  չեն թույլ տալիս: 
Ինչո՞ւ ոչ մեկին չի հետաքրքրում, որ չգրանցված մեքենաներ են գործում և հարկ չեն վճարում: Կարող եմ ասել որ ոչինչ չի փոխվել և բեսպրեդել է տիրում: 
 
Կարծես թե նոր նախարարն է ինչ-որ քայլեր փորձում անել, միայն նա է վերջերս ինձ ընդունել, լսել: Ուրախ կլինեմ, որ գտնի նախարարությունում աշխատող չինովնիկներին ու դաժան պատժի: Նմանները նաև Ավտոկայանում կան»,-նկատեց Շուշանիկ Խաչատրյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր