Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 նոյ 2018 18:00

Ինչու է հետաձգվել Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը

Ինչու է հետաձգվել Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպանի՝ Երեմ Սարգսյանի դիմումը, որով նա հայտնել էր, որ գտնվում է Արագածոտնի մարզում և հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հետաձգել դատական նիստը:
Հայկ Սարգսյանը ևս չհամաձայնեց առանց իր պաշտպանի ներկայության անցկացնել դատական նիստը:
Այսօր դատարան էր ներկայացել տուժող Դավիթ Սիմոնյանը: Դատարանի հարցին, թե ինչու չէր ներկայանում նիստերին, նա ասաց, որ ծանուցվել է մեկ անգամ և այդ ընթացքում հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան:
Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող SIGSAUER տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր