Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

21 նոյ 2018 19:30

Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելուն

Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելունԹուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն:
«Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:  
Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Սարոյանի ընտանիքը ԱՄՆ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:
«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրում է կայքը:
Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը՝ ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:
Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանելիր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան՝ Բիթլիս:
2014-ին, երբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակը, Բիթլիսի քրդական ավագնին որոշումկայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը,անվանակոչել Սարոյանի անունով:


 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր