Անվտանգության տղաների աշխատանքն էլ է դարձել կրեատիվ. հսկում են օդում, ջրում և ցամաքում. «Հրապարակ»
![Անվտանգության տղաների աշխատանքն էլ է դարձել կրեատիվ. հսկում են օդում, ջրում և ցամաքում. «Հրապարակ» Անվտանգության տղաների աշխատանքն էլ է դարձել կրեատիվ. հսկում են օդում, ջրում և ցամաքում. «Հրապարակ»](https://hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1543298311_photo_2018_09_08_21_53_37.thumb.jpg)
«Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական վիդերժկա ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա «Գրանտ սպորտ» ակումբում պարապում է՝ հատուկ իր համար այդ ժամին բացում են ակումբը։ Իհարկե, անվտանգությունն ուշի-ուշով հսկում է, ժամուկես պարապելուց հետո Փաշինյանը մեկնում է կառավարություն՝ գործի»,- ասաց մեր աղբյուրը։
Փաստորեն, ոչ միայն քաղաքական ուժերի, այլև անվտանգության տղաների աշխատանքն է դարձել կրեատիվ. հսկում են օդում, ջրում և ցամաքում, ուսապարկը կրում։ «Նորմալ է»։
Նախկինում այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Փաշինյանը նույն ֆիտնես ակումբում էր պարապում․ այնտեղ էին նրանք միտինգներից առաջ ծանոթացել, լավ հարաբերություններ հաստատել, ինչն էլ հարթակ դարձավ վերջինիս՝ ոստիկանապետ դառնալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: