Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

27 նոյ 2018 18:35

«Իմ քայլի» եւ ԲՀԿ–ի քարոզարշավում խախտումներ են արձանագրվել

«Իմ քայլը» դաշինքի եւ ԲՀԿ–ի որոշ թեկնածուների նախընտրական պաստառները փակցված են ոչ սահմանված տեղում։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նա նկատեց, որ ոչ ճիշտ վայրերում են փակցված «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Սանասարյանի, Հայկ Կոնջորյանի եւ ԲՀԿ–ից Արթուր Դալլաքյանի նախընտրական պաստառները։
Դավիթ Սանասարյանի պաստառի վրա էլ ՀՀ զինանշանն է պատկերված, ինչը, Իոաննիսյանի խոսքով, ԸՕ խախտում չէ, բայց ՀՀ զինանշանի մասին օրենքի խախտում է։

Քարոզարշավի ընթացքում խախտումների գերակշիռ մասը վերաբերում են նախընտրական պաստառները ոչ ճիշտ վայրերում փակցնելուն, իսկ ճիշտ վայրերում փակցված պաստառները պոկելուն։

Իբրեւ մտահոգություն Իոաննիսյանը բարձրաձայնեց, որ նախընտրական պայքարն առայժմ գաղափարական դաշտում չէ. «Աշխարհում այլ կերպ է՝ թեկնածուներից մեկն ասում է՝ եթե ես ընտրվեմ՝ այսինչ օրենքն եմ ընդունելու, մյուսն ասում է՝ եթե ընտրվեմ, այնինչը։ Մեզ մոտ այդպիսի բան չկա»,–ասաց Դանիել Իոաննիսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր