ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 նոյ 2018 17:57

Տեսանյութ. Մաքայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը իր Ծաղկաձորի հյուրանոցը նվիրում է պետությանը

Տեսանյութ. Մաքայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը իր Ծաղկաձորի  հյուրանոցը նվիրում է պետությանըՀայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այս մասին Իջևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ «ի՞նչ է արել Արմեն Ավետիսյանը, օրինակ». խոսքը մաքսային կոմիտեի նախկին նախագահի մասին է, որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ, որում Երևանի «Golden Palace» հյուրանոցի բացման արարողությունն էր, որը եղել էր երևի 2004 կամ 2006 թ.-ին։ Այն ներկայացվում էր իբրև արտասահմանյան ներդրում, իբր թե Կիպրոսից են եկել այստեղ ներդրում արել։ Իրականում Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել էին Կիպրոսում պտտել էին, բերել էին, այստեղ հյուրանոց էին կառուցել։ Ռոբերտ Քոչարյանն այդ տեսանյութում ինքն էլ է ասում, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից ներդրողներ են գալիս», — ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ օրերս իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ ինքը Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը։
«Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք, որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար են, թերևս, այսպիսի քայլի դիմել»,-ասել է Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ հյուրանոցը պետք է հանվի հրապարակային աճուրդի։
«Գնահատում են, որ այն կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե», — ասել է վարչապետի պաշտոնակատարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր