Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները    

28 նոյ 2018 15:45

Մեր ժողովուրդը իր վճռական «ոչ»-ը պետք է ասի մարտի 1-ի կոալիցիային.Տեսանյութ

Մեր ժողովուրդը իր վճռական «ոչ»-ը պետք է ասի մարտի 1-ի կոալիցիային.ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համապետական ընտրական ցուցակի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը խոսեց քարոզարշավի ընթացքից, նախընտրական ծրագրի մասին:
«Մենք, թերևս, վերջին տասը տարիներին միակ քաղաքական ուժն էինք, որ ընտրություններին չմասնակցելով՝ գտնում էինք, որ իշխանափոխությունն ընտրություններով տեղի չի ունենալու։ Եվ մեր կանխատեսումն իրականացավ»,-ասաց Գարեգին Չուգասզյանը, հավելելով, որ նոր կազմակերպված կուսակցության համար շատ դժվար է միանգամից մտնել ընտրարշավի մեջ: 
Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենք հասկանում են՝ Ընտրական օրենսգիրքը կատարյալ չէ, և ռեյտինգային ընտրակարգը հին ուժերի սողանքներ է թողնում. «Ամեն կերպ պետք է խոչընդոտել օլիգարխիայի մուտքը խորհրդարան։ Հին ուժերի քաղաքական մոնոպոլիան պետք է կոտրվի, արդեն կոտրվել է։ Մեր ժողովուրդն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի մարտի 1-ի կոալիցիային։ Ինչ վերաբերում է «Մենք»-ին և Լուսավոր Հայաստան կուսակցությանը, ապա նրանք տատանվող ուժեր են եղել, նրանք ընկրկեցին և չմասնակցեցին հեղափոխությանը։ Այնպես որ, մենք մեր շանսերը շատ բարձր նք գնահատում»,-ասաց Գարեգին Չուգասզյանը։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր