Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

29 նոյ 2018 16:10

Տեսանյութ.Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա ՀՀԿ-ին խորհրդարան բերել, դա նրան չի հաջողվի

Տեսանյութ.Եթե  անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա ՀՀԿ-ին խորհրդարան բերել, դա նրան չի հաջողվիՀայացք մամուլի ակումբում Ժամանակ օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը խոսեց քարոզարշավի ընթացքի մասին:
Արման Բաբաջանյանը նշեց, որ  եկել է խոսքը գործ դարձնելու ժամանակը. «Մենք քարոզչության առաջին օրից ասել ենք, որ հանձնառություն, խիզախություն  ունենք 2-րդ ուժը լինելու համար: Մենք դեմոկրատական այլընտրանք ենք՝ հեղափոխության թիկունքը պահելու համար: Այն՝ ինչ չեն կարող լինել հակահեղափոխական հանրապետականները»: 
 
Ըստ Բաբաջանյանի՝ մարդիկ արդեն փոփոխությունների կարիք են զգում: «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է այդ փոփոխությունները անել հասարակության համար. «Արդեն ժամանակն է ցույց տալ, թե ինչ կարող ենք մենք անել: Հիմա ժամանակն է  աշխատելու, գործելու, ծրագրեր բերելու և դրանք իրագործելու»:
 
Անդրադառնալով քաղաքական մյուս ուժերին,  հատկապես ՀՀԿ-ին՝ նա նշեց, որ այդ կուսակցության նկատմամբ ծայրահեղ ատելության հասնող վերաբերմունք է. «Եթե  անգամ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա ՀՀԿ-ին խորհրդարան բերել, դա նրան չի հաջողվի։ Օրավուր ավելի ու ավելի խորացող այն համոզումը, որ մենք այս վիճակում ենք նախկին ռեժիմի պատճառով չի օգնի Հանրապետականին մուտք գործելու խորհրդարան»,- ընդգծեց Բաբաջանյանը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, ապա այդ ուժերը, ըստ նրա, Հայաստանի զարգացման և ժողովրդավարության հետ ընդհանրապես կապ չունեն։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր