Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 նոյ 2018 12:09

Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ ջրաղացին ջուր լցնող լինի,իսկի կոֆե աղաց չունեն

Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ ջրաղացին ջուր լցնող լինի,իսկի կոֆե աղաց չունենՀանրապետականը որոշել է, որ մեր կառավարությունը հարկելու է արտագնա աշխատանքի մեկնողներին, հետո որոշեց, որ մեր կառավարությունը նման բան չի անում: Այսօր Մարտունի քաղաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ Մարտունին հայտնի է իր արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով: Հետո Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե տեսակետ կա, որ ինչ-որ մարդիկ հայտարարություն անելով ջուր են լցնում Հանրապետականի ջրաղացին:
«Հանրապետականը ջրաղաց պետք է ունենա, որ ջրաղացին ջուր լցնող լինի: Հանրապետականները իսկի կոֆե աղաց չունեն: Սև բիբարը, որ աղում են, դրանից էլ չունեն»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս ասաց, որ ուրախ է Մարտունի քաղաքում կառուցված շքեղ տները տեսնելով: Նա հատուկ խնդրանք ուներ հատկապես արտերկրում բնակվող Մարտունիի բնակիչներին:
«Մենք հույս ունենք, որ մարտունեցի մեր եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ, օբյեկտներ կկառուցեն, այլև արտադրամասեր: Ձեր բիզնեսին ոչ մեկ փայ չի մտնելու ոչ միայն 50 տոկոսով, այլ 0,50 տոկոսով: Եկեք, ծաղկեցնենք մեր երկիրը, արտադրամասեր կառուցենք, որ արտագաղթ տեղի չունենա, որ ջարդուփշուր անենք մեր երկրի ճակատի խարանը՝ աղքատությունը: Հայաստանում սոված մարդ չպետք է լինի: Մենք պետք է արմատախիլ անենք աղքատությունը»,- արտերկրում ապրող մարտունեցիներին վստահեցրեց Փաշինյանը:
Հաջորդ թեման, որին անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն, Սևանի հարցն էր:
«Սևանն աղբի օղակի մեջ է առնվել: Աղբի վերամշակման գործարանի ներդնող պետք է բերենք Հայաստան»,- ասաց նա:
Փաշինյանը տեղացիներին հորդորեց աղբը գետնին չնետել և մաքուր պահել շրջակա միջավայրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր