Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

30 նոյ 2018 14:09

Փաշինյանի հայտարարությունը նույն Սասունի շարունակությունն էր,Արցախի իշխանությունները նման սադրանքի չեն տրվի

 Փաշինյանի հայտարարությունը նույն  Սասունի  շարունակությունն էր,Արցախի իշխանությունները նման սադրանքի չեն տրվի«Հայաստանում որևէ մեկը նման տոնով և նման բառերով ոչ միայն՝ Արցախի իշխանություններին, այլև՝ Արցախի Հանրապետության որևէ քաղաքացու երբեք չէր դիմել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին ուղղված կոշտ հայտարարությանը։

«Դա իմպուլսիվ հայտարարություն չէր, դա բավականին լավ մշակված էքսպրոմտի տեսքով ներկայացված հայտարարություն էր, և դա նույն շղթայում է, ինչ սկսվեց Սասուն Միքայելյանի հայտարարությունից։ Ինքներդ համոզվեցիք, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը բավական սառնասիրտ է, և այդ թեթևամիտ ու սադրիչ հայտարարություններին որևէ պատասխան չեղավ։


Փաշինյանի փորձը, որ նա կատարում է իր թիմի հետ, նպատակաուղղված է ստեղծել հրապարակային բանավեճ, հրապարակային հակադրություն Արցախի իշխանությունների հետ։ Արցախի իշխանությունները նման սադրանքի չեն տրվի, որովհետև ի տարբերություն Հայաստանում իշխող ներկայիս վարչախմբի՝ նրանք ունեն բարձր աստիճանի պատասխանատվություն»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ Ճամբարակում դիմել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել իր ենթականերին.

«Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Եվ նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Ա՜յ քեզ բան։ Բա, պատկերացնում եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանո՞ւմ եք դրա արդյունքն ու հետևանքն ինչ կլինեն: Սթափվե՛ք, հարգելիներս, և զբաղվե՛ք ձեր գործով»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր