Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

01 դեկ 2018 12:37

Սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Ղարաբաղի կորստին.Ադրբեջանը չունի «Իսկանդերին» համարժեք պատասխան

Սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Ղարաբաղի կորստին.Ադրբեջանը չունի «Իսկանդերին» համարժեք պատասխանԱդրբեջանի զինված ուժերը սպառազինության քանակով գերազանցում են Հայաստանին: Այս մասին «Լազարևյան ակումբի» նիստում հայտարարեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Ըստ նրա՝ կարևոր է ոչ միայն քանակը, այլև՝ որակը: «2016թ. ականատես եղանք զինված հակամարտության, որի հետևանքով զոհեր եղան: Ուզում եմ հիշեցնել, որ կրակոցների տակ հայտնվեցին Ղարաբաղի բնակավայրերը: Ռուսաստանից Հայաստան մատակարարված ժամանակակից սպառազինության շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնելու Բաքվի առավելությունը՝ սպառազինության քանակի տեսանկյունից: Հայաստանը ձեռք է բերել զենք, որը հնարավորություն է տալիս հարվածելու Բաքվին, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը քայլեր է կատարում որակյալ սպառազինության ձեռքբերման համար, ինչի վկայությունն են Բելառուսից «Պոլոնեզ»-ի ձեռքբերումը, Իսրայելի հետ բանակցությունները:

«Եթե Ադրբեջանին հաջողվի որակական առավելություն գրանցել Հայաստանի ԶՈՒ-ի նկատմամբ, ականատես կլինենք լարվածության աճի: Ուզում եմ ընդգծել, որ սահմանի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու, այլև Ղարաբաղի կորստին: Սահմանի փոփոխությունը, որը ենթադրում է տարածքի զիջում, Ադրբեջանին թույլ կտա գրավելու ողջ Ղարաբաղը: Ներկայիս իրավիճակի պահպանման համար Հայաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են: Ցանկացած միտք, որը հարցականի տակ կդնի այս փաստը, կվտանգի իրավիճակը»,- նշեց Վլադիմիր Եվսեևը:

Նա ասաց, որ զուգահեռաբար Թուրքիան ամեն ինչ անում է Նախիջևանում զինված ներկայություն ապահովելու համար:

«Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծել են միավորված զորքերի խումբ, պետք է մշակվեն բազում սցենարներ՝ Նախիջևանից կամ Ադրբեջանից եկող լարվածության դեպքում»,- հավելեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Ադրբեջանը չունի «Իսկանդերին» համարժեք պատասխան, բայց Բաքուն շարունակելու է փնտրել գործընկերներ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր