Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»          ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»       Իշխող թիմում մի քանի սցենար ունեն․ «Հրապարակ»    

01 դեկ 2018 16:30

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են Դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են Դումայի պատգամավոր Ավագ ԲաբայանինՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները նախօրեին ձերբակալել են գործարար և Շչուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին, որ նախկինում ղեկավարել է ավտոճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկությունը: Ինչպես հայտնում է Область 45 հեռուստաալիքը, հայազգի գործարարին կասկածում են կաշառք տալու մեջ:
Նշվում է, որ Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ գործարարին կասկածում են շինարարության վարչության նախկին տնօրեն Ռոման Վանյուկովին պայմանագրի վճարման համար հատուկ խոշոր չափի կաշառք (26 մլն ռուբլի) տալու մեջ:
Նշվում է, որ խուզարկությունների արդյունքում Բաբայանի, Վանյուկովի և նրանց միջնորդի բնակարաններից մոտ 12 մլն ռուբլի է առգրավվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր