Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 դեկ 2018 12:50

Տեսանյութ.Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ, այս 7 ամսվա մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել

Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: 

Նա նշեց, որ պատմությունից պետք է դասեր քաղել: «Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները: Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա իշխանություը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, նա շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: 

Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ և յուրայիններ»,-նկատեց նա:

Ապա նա ընդգծեց, որ Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»,-ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր