Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 դեկ 2018 17:20

Տղամարդը 15 տարի մեջքին կրել է պարալիզացված մորը

Տղամարդը 15 տարի մեջքին կրել է պարալիզացված մորըՉինաստանի բնակիչ Վան Սյանցյանը 15 տարի ողջ երկրով մեկ իր մեջքին կրել է պարալիզացված մորը։ Այդ մասին տեղեկացնում է Asia One լրատվական կայքը։
2003 թ․ Վանի՝ հաշմանդամ կնոջը խնամող հայրը մահացել է և 22-ամյա երիտասարդը ստիպված է եղել իր վրա վերցնել մորը խնամելու ողջ հոգսը։ Նա հեռացել է լավ աշխատանքից և մորը մեջքին կրելով քաղաքից քաղաք է գնացել փնտրելով հարմար աշխատանք, որը նրան թույլ կտա հոգ տանել մոր մասին։ Տղամարդը մորը մեքենայով տանել չէր կարող, քանի որ նա տառապում է ծովային հիվանդության ուժեղ տեսակով։
2015թ․ Վանը գտել է մշտական աշխատանք հագուստի արտադրամասում։ Սակայն կես տարի անց այն փակվեց, և ընտանիքը որոշեց վերադառնալ հարազատ Ֆունյու գյուղ։Համագյուղացիներին այնքան էր հուզել տղամարդու պատմությունը, որ նրանք նրան հավաքարարի աշխատանք տվեցին և աջակցեցին սոցիալական օգնություն ստանալու հարցում։ Համագյուղացիների աջակցությունը նրան օգնեց կառավարությունից բնակարան ստանալ իր և իր մոր համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր