Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 դեկ 2018 20:23

Սրտի ու անոթների համար ամենաօգտակար հատապտուղը

Ազնվամորին հայտնի է իր օգտակարությամբ: Med2.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մրսածության, տենդի և մի շարք այլ խնդիրների դեպքում:
Ազնվամորին բավական հեշտ է յուրացվում: Դրա կալորիականությունը բավական ցածր է:
Այն օրգանական թթուներ է պարունակում, միկրոէլեմենտներ և մի խումբ վիտամիններ:     Դրա կորիզները ևս օգտակար են, քանի որ յուղեր են պարունակում, որոնք օգտագործվում են կոսմետոլոգիայում:
Մրսածության դեպքում օգտակար է ոչ միայն ազնվամորու մուրաբան, այլև չորացրած հատապտուղներով ու դրա տերևներով պատրաստված թեյը: Ազնվամորին նաև ֆոլաթթու է պարունակում, այդ պատճառով օգտակար է կանանց, ովքեր ծրագրում են մայրանալ կամ արդեն հղի են:
Այս հատապտուղն օգտակար է սրտի և ուղեղի անոթների համար. այն բարձրացնում է աշխատունակությունը, բարենպաստ ազդեցություն ունենում արյան կազմի վրա, օգնում ազատվել հոգնածությունից: Ազնվամորին ցուցված է անեմիայի դեպքում: Այն կարող է օգնել դանդաղեցնել ծերացման գործընթացը՝ մաշկին վերադարձնելով առաձգականությունն ու ազատելով կնճիռներից:
Ազնվամորին կարող է օգնել նաև խուսափել սթրեսից. այս հատապտուղը պղինձ է պարունակում, որը բազմաթիվ հակադեպրեսանտների բաղադրիչ է: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը: Ազնվամորին նաև միզամուղ ազդեցություն ունի: Հատապտուղը նաև սննդային մանրաթելեր է պարունակում, որոնք շատ կարևոր են աղիների նորմալ աշխատանքի համար:
Հակացուցումներ
Ազնվամորին հակացուցված է ալերգիայի դեպքում, քանի որ կարող է սրել վիճակը: Հատապտղի օգտագործման արդյունքում կարող են ինքնազգացողության վատացում զգալ մարդիկ, ովքեր աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեն, այդ թվում՝ գաստրիտ, խոց:
Միզաքարային, երիկամների հիվանդությունների և հոդատապի դեպքում ազնվամորին կարող է բարդացնել վիճակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր