Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

03 դեկ 2018 21:10

Ամանորյա տոնակատարությունների ժամանակ կսահմանափակեն ալկոհոլի վաճառքը

Ամանորյա տոնակատարությունների ժամանակ կսահմանափակեն ալկոհոլի վաճառքըՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ամանորյա տոնակատարությունների վայրերում կսահմանափակվի ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվայի տարածքային անվտանգության ու հակակոռուպցիոն դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը նշել է, որ որոշումն արդեն ավանդական բնույթ ունի: «Դա արդեն ոչ մեկի մոտ զարմանք չի առաջացնում: Մարդիկ սովորել են, որ այն վայրերում, ուր մասսայական միջոցառումներ են, ալկոհոլ չի վաճառվում»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրի առնչությամբ որևէ անհանգստություն չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր