Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

04 դեկ 2018 10:39

Տեսանյութ.«Մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ»

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու տեսաուղերձ հղել. «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի: Օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ-ի թեկնածուների օգտին, հրավիրում են ոստիկանական բաժիններ, զրույցներ են ունենում, թե չարժե աշխատել ՀՀԿ-ի համար, գնացեք երկրից, դուք հեղինակություն եք: Ձեր ի՞նչ գործն ա, դուք ի՞նչ իրավունք ունեք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանական բաժիններ ու ասել՝ մի աշխատեք Հանրապետականաի համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր