Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 դեկ 2018 12:10

Ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել.եթե այսօր Փաշինյանը մինչև 18։30-ը չգա բանավեճի...

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի։
«Ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ. Շահնազարյանը։
Նա ընդգծեց՝ պատասխանատու է իր ամեն բառի համար, մասնավորապես, այսօր ասած ամեն բառի ու փաստի համար։

«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև 18։30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում», - ասաց նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում առաջին համարից բացի, ուրիշ քաղաքական գործիչ չկա, պետական գործիչ՝ ընդհանրապես չկա։
«Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ-որ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, դա բացարձակապես սուտ է, բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք: Դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարց լուծել, մի վախեցեք, որևէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք, դա այդ մարդկանց կյանքի հարցն է... Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն դրանով իսկ կապացուցի այն, ինչ այստեղ իմ կողմից հնչեց բացարձակապես ճշմարտություն է», - ասաց Դ. Շահնազարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր