Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

04 դեկ 2018 17:20

Գիտնականները քնի տևողությունը քննությունները բարեհաջող հանձնելու գրավական են համարել

Գիտնականները քնի տևողությունը քննությունները բարեհաջող հանձնելու գրավական են համարելԲեյլորի համալսարանի հոգեբանները պարզել են որքանով է օգտակար քունը՝ քննություններին նախապատրաստվելու ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Teaching of Psychology» և «Journal of Interior Design» ամսագրերում:
Աշխատանքի հիմքում եղել է այն կարծրատիպը, որ քննություններին նախապատրաստվելիս կարելի է զոհաբերել քունը՝ ավելի լավ պատրաստվելու համար:
Փորձում ներգրավվել են երկու ուղղությունների՝ հոգեբանություն և դիզայն ուսումնասիրող ուսանողներ: Նրանք պետք է քննություններից մեկ շաբաթ առաջ օրական 8 ժամ քնեին:
Հետազոտության արդյունքների համաձայն, երկու խմբերի մասնակիցներն էլ ավելի շատ միավորներ են վաստակել, քան նրանք, ովքեր անտեսել էին քնի նշանակությունը:
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են, որ առողջ ութ ժամ տևողությամբ քունն անհրաժեշտ է նոր գիտելիքների հեշտ յուրացման և քննությունները բարեհաջող հանձնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր