Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

04 դեկ 2018 19:14

Հայտնաբերվել է շուրջ հինգ մետր երկարությամբ մարդակեր կոկորդիլոսը

Հայտնաբերվել է շուրջ հինգ մետր երկարությամբ մարդակեր կոկորդիլոսըՖիլիպինների Փալավան նահանգում հայտնաբերել են հսկայական բարձրակատար կոկորդիլոսին, որը, ենթադրում են, սպանել է ձկնորսին: Այս մասին հաղորդում է Rappler պարբերականը:
Կենդանու երկարությունը 4.75 մետր է, քաշը՝ 400-500 կգ: Նրան ծրագրում են ուղարկել վայրի կենդանիների փրկության և պահպանության Փալավանի կենտրոն, որին կից կոկորդիլոսներ բուծող ֆերմա է գործում: Այնտեղ փրկարարները մտադիր են լվանալ կենդանու ստամոքսը և պարզել՝ իսկապե՞ս նա մարդու է կերել:
35-ամյա ձկնորսի մնացորդները գտել են չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին: Բացակայել են նրա աջ ձեռքը և ձախ ոտքը, իսկ աջ ոտնաթաթը կոտրված է եղել: Զոհի մարմինը ծածկված է եղել բազմաթիվ վերքերով, որոնք կարող են հասցրած լինել կոկորդիլոսի ատամները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր