Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

05 դեկ 2018 17:20

Աղջիկը բակում 5 հազար սատկած թռչող աղվես է հայտնաբերել

Աղջիկը բակում 5 հազար սատկած թռչող աղվես է հայտնաբերելԱվստրալիայի Քվինսլենդի բնակիչուհի Ֆիլիպ Շուրը սարսափած դուրս է եկել տանից, տեսնելով թե ինչ է կատարվել այնտեղ իր բացակայության ընթացքում: Սատկած թռչող աղվեսներով լցված տան ետնամասի այգին սարսափ ֆիլմ է հիշեցրել, հաղորդում է The Sun-ը:
«Ես չեմ կարող վերադառնալ այնտեղ, մինչև գտնեմ մեկին, որը կկարողանա ոչ միայն այգին ազատել կենդանիների մնացորդներից, այլև կօգնի ազատվել սարսափելի տհաճ հոտից, կլվանա կահույքը, պատերը, անկողնու սպիտակեղենը»:
Բանն այն է, որ Ավստրալիայում ըստ Ցելսիուսի 40 աստիճան ռեկորդային շոգ է, որի պատճառով հարյուրավոր թռչող աղվեսներ են սատկել: Բարձր ջերմաստիճանի հետևանքով կենդանիները կորցրել են կողմնորոշվելու ունակությունը և բախվել մարդկանց: Ականատեսների խոսքերով, հարյուրավոր թռչող աղվեսներ կամ կախված են ծառերից կամ սատկած ընկած են գետնին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր