Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ          Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս       Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ն և «Toyota»-ն    

07 դեկ 2018 13:45

Լուկաշենկոն Հայաստանի կողմից հրավերի է սպասում, որ գա Հայաստան ու իր խոսքն ասի, իր նվիրվածությունը հայտնի հայ ժողովրդին

Լուկաշենկոն Հայաստանի կողմից հրավերի է սպասում, որ գա Հայաստան ու իր խոսքն ասի, իր նվիրվածությունը հայտնի  հայ ժողովրդինԵս համագործակցել եմ, համագործակցում եմ ու համագործակցելու եմ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը գործարար չէ, սեփականատեր է, իսկ սեփականատիրոջը չի արգելվում զբաղվել քաղաքականությամբ. «Աշխարհում ամենահաջող քաղաքական գործիչները սեփականատերերն են, որ ամեն ինչի հասել են ու ուզում են պիտանի լինել իրենց ազգին, պետությանը: Որպես օրինակ կարող եք տեսնել Բեռլուսկոնիին, Թրամփին: Սեփականատերը տեսած մարդ է, կազմակերպված մարդ է, ով կարողացել է քարը քարին դնի։ Իսկ նա, ով չի կարողացել քարը քարին դնի, ուզում է մյուսների հաշվին դա անել ու կայանալ»:


Ծառուկյանը խոսեց նաև Լուկաշենկոյի և հայ-բելառուսական հարաբերություններում լարվածության մասին: ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ նոյեմբերի 24-ին եղել է Բելառուսում, հանդիպել է Ալեքսանդր Գրիգորիչի հետ, ով սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան ու իր խոսքն ասի, իր նվիրվածությունը հայտնի Հայաստանին և հայ ժողովրդին:
Հարցին, թե երբ Լուկաշենկոն կգա Հայաստան, Ծառուկյանն ասաց՝ երբ հրավիրեն այդ ժամանակ էլ կգա:
Ծառուկյանը նաև կարծում է, որ լրագրողները պետք է խնդրեն, որ ինքը շարունակի քաղաքականությունը, եթե հանկարծ ստացվի այնպես, որ ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր