Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. տեսանյութ

Դեպքի վայրը մանրակրկիտ զննվեց։ Քրեական հետախույզները, քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները սենյակի հատակին հայտնաբերեցին հրազենի գնդակներից առաջացած վնասվածքներ, որոնցից մեկում անգամ , նախնական տվյալներով՝ գնդակ կար։ Փողոցում և շինության ներսում հայտնաբերվեցին նաև արնանման հետքեր, արնանաման հետքերով՝ ատրճանակի փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով և այլն։ Քրեական հետախույզները պարզել են ապօրինի հրազենով կրակողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են հետախուզական ու որոնողական տարաբնույթ միջոցառումներ, ինչպես և բացատրական աշխատանք։ Պարզվել են միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Մի շարք անձինք ներկայացվել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին՝ հարցաքննության։