17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

08 դեկ 2018 17:49

«Համբալ», «ոջլոտ». ուսուցչուհին ծաղրել է 16-ամյա պատանուն. ծնողն ահազանգում է իր երեխային դպրոցում բռնության ենթարկելու մասին

«Համբալ», «ոջլոտ». ուսուցչուհին ծաղրել է 16-ամյա պատանուն. ծնողն ահազանգում է իր երեխային դպրոցում բռնության ենթարկելու մասին«Երևանի թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը երեխայիս ծաղրել է: Ճի՞շտ է 16 տարեկան երեխային իր հասակակիցների մոտ «համբալ», «ոջլոտ» անվանելը ուսուցչի կողմից : Նա ասել է՝ տես ինչ մատանի եմ հագել և խփել է երեխայի գլխին»:
Ծնողը հայտարարել է, որ որ մայիս ամսից ուսուցիչները բաժանվել էին խմբերի, դպրոցում եղել է ներքին լարվածություն: Հոկտեմբերի 1-ին ուսուցիչները հայտարարել էին դասադուլ:
«Ինչպե՞ս կարելի է տղա երեխաներին վիրավորել: Ուրիշ դասարաններում ևս կան բողոքներ: Ուսուցիը հորդորել է մեր երեխաներին մասնակցել համասեռամոլների շքերթի: Տղա երեխաները պաշտպանել են իրենց պատիվը: Մենք ունենք դասի ձայնագրություններ, և ոչ մի ձայնագրության մեջ ոչ մի դասապրոցես չլսեցի: Ուսուցիչն ասում էր, որ չսովորողների համար 8 միավորն արժի 80 հազար դրամ, 9-ը՝ 90 հազար դրամ, 10-ը ՝100 հազար դրամ»,- հայտարարել է երեխայի ծնողը:
Կինը դիմել է ոստիկանություն, և այս առիթով հարուցվել է քրեական գործ:
Լամարա Մանուկյանի խոսքով՝ ԿԳ փոխնարարաը եկել է դպրոց, բայց դեռ հարցը չի լուծվել:
«Ֆիզիկական բռնությունը հասցնում է հոգեբանական վնասներ: Կախված տարիքից՝ տարբեր է դրա ազդեցությունը: Ֆիզիկական բռնությունը, ցավոք, վերածվում է դաստիարակության մեթոդի, սակայն բռնությունը երեխայի անձի զարգացման խաթարման կբերի: Երեխաների մոտ սրվում են տագնապները վախերը, չեն կարողանում ուտել, քնել, կարող է սրվել հոտի և համի զգացողությունը, կարող է առաջանալ դող, մոտիվացիայի բացակայություն»,- այս համատեքստում նշել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանը:
Հոգեբանի խոսքով՝ դեռահասության տարիքում ֆիզիկական բռնությունը հագնեցնում է դեպրեսիայի.
«Նոր որոշում կայացնելը իրենց համար սարսափելի է. նրանք գտնվում են ծեծի լծի տակ, կարող է լինել ինքնասպանության փորձ, դեղորայքային կախվածություն: Լավ սովորող երեխան չի կարողանում նոր միջավայր մտնել: Եթե երեխան բռնության է ենթարկվել դպրոցում, նա չի ցանկանա հաճախել դպրոց, չի հաղորդակցվի ոչ ոքի հետ: Այդ ժամանակ պիտի փոխվի դպրոցը, պիտի երեխան լինի այնպիսի միջավայրում, որ ռեալիզացված լինի: Երեխաները պիտի վտսահ լինեն, որ կա մի միջավայր որտեղ իրենց սիրում, վստահում են»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր