«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 դեկ 2018 19:30

Ոստիկանությունը իրավունք ունի գաղտնալսել հեռախոսները. տեսանյութ

Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ:
Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝
– Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:
– Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:
– Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-ից 6 տարվա ազատազրկում:
– Որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծելու համար (այդ թվում՝ ռեյտինգային թեկնածուների ձայների կեղծման)՝ 3-ից 8 տարվա ազատազրկում:
Ավելին, ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (օրինակ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր