Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

09 դեկ 2018 14:41

Տեսանյութ.Երևանից հավելյալ ուժեր են բերվել Լոռի

Տեսանյութ.Երևանից հավելյալ ուժեր են բերվել Լոռի Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներով քիչ առաջ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր։
«Ազատության» հարցերին ի պատասխան, ոստիկաններն ասացին, որ Երևանից հավելյալ ոստիկանական ուժեր են բերվել՝ ընտրությունները վերահսկելու համար։
Այս լուրը հաստատեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։
Ղազարյանն ասաց, որ սա նորմալ, իրավաչափ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառում է և որևէ արտառոց բան չկա։
«Ազատության» հարցին ի պատասխան, թե մտավախություն կա՞, որ այդտեղ կարող են խախտումներ լինել, և հարկ լինի ոստիկանության միջամտության, ավելի ուժեղացված վերահսկողության, Ղազարյանը խնդրեց այդ հարցով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր