Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

10 դեկ 2018 20:50

Դպրոցական ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին

Հոնկոնգում դպրոցական ավտոբուսը դուրս  է եկել մարդաշատ մայթի վրա, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել: Հաղորդվում է, որ վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը, փոխանցում է  South China Morning Post պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մոտ 14:00-ին, քաղաքային դպրոցներից մեկի մոտ կայանված ավտոբուսը սկսել էր շարժվել,  երբ վարորդը դուրս էր եկել մեքենայից:
Վարորդը փորձել է հասնել և կանգնեցել տրանսպորտային միջոցը, բայց նրան չի հաջողվել: Ավտոբուսը դուրս է եկել մայթի վրա, մի քանի մարդու վրաերթի ենթարկել և  բախվել շենքին: Ականատեսները պատմել են, որ ավտոբուսի տակ մի քանի մարդ էր հայտնվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր