Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

11 դեկ 2018 10:19

Փաշինյանը՝ դժվար կացության մեջ.աթոռակռիվ.պետք է և՛ սեփական թիմի ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին. «Իրատես».

Փաշինյանը՝ դժվար  կացության մեջ.աթոռակռիվ.պետք է և՛ սեփական թիմի  ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին. «Իրատես».«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեև խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար:

Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաև երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից: Արդեն քննարկվում է նաև հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը:
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է և՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր